Համացանցում են հայտնվել ավելի քան 5000 հազվագյուտ խոհարարական բաղադրատոմսեր և գրքեր
Ավելի քան հինգ հազար հնագույն բաղադրատոմսեր և խոհարարական գրքեր են տեղադրվել առցանց, որոնցից հնարավոր է ազատ օգտվել: Եզակի բազայի ստեղծողը Բարբարա Քեթչեմն է: Եզակի գրադարանի մասին հայտնում է Atlas Obscura կայքը:
«Կայքը պարունակում է գրքեր Միացյալ Նահանգներից և եվրոպական երկրներից. 800 թվականի միջնադարյան De Re Culinaria կատալոգից մինչև 1938 թվականի բրիտանական քաղցրավենիքի տրակտատ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքի հիմնադիր Բարբարա Քեթչեմի մասին հաղորդվում է, որ երկար ժամանակ աշխատել է Հարվարդի համալսարանի գրադարանում՝ Խոհարարական գրքերի ժողովածուի վրա, և միևնույն ժամանակ ասպիրանտուրայում սովորել է արվեստի պատմություն:
Ինչ-որ պահի նա որոշել է համատեղել իր երկու հոբբիները և ստեղծել խոհարարական գիրք, որի միջոցով կարելի է ճանաչել տարբեր դարաշրջանների բնութագրերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը