Բաժիններ՝

Կիրականացվի ծառայողական քննություն․ ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա տեղեկացրել է, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31