
Ինչպես տանը պատրաստել սալորի սոուս

Բաղադրիչներ
1. Սալոր – 2 կգ
2. Սխտոր – 2 պճեղ
3. Կծու պղպեղ – 3 հատ
4. Շաքարավազ – 200 գ
5. Աղ – 2 ճ/գ
6. Տոմատի մածուկ – 2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Մաքրած սալորը, սխտորը և պղպեղը մանրացնել: Եթե չեք ցանկանում շատ կծու սոուս ստանալ, հեռացրեք պղպեղների սերմերը:
2. Ավելացնել շաքարավազ, աղ և տոմատի մածուկ: Հասցնել եռման և եփել 20 րոպե՝ անընդհատ խառնելով:
3. Այնուհետև սոուսը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը