«Այս ամբողջը բավարար էր նույնիսկ ոչ մեկին չհրավիրելու համար, բայց դա իմ գործը չէ, դա հանձնաժողովի գործն է». Սերժ Սարգսյան
«Ես կարծում եմ, որ հանձնաժողովն ունի բոլոր հնարավորությունները՝ ամբողջական զեկույց պատրաստելու, որովհետև ինչպես իմ ներածական խոսքում ասացի՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՊՆ-ն և ԳՇ-ն համատեղ փաստաթուղթ են պատրաստել մի հաստափոր, որտեղ մանրամասնորեն նկարագրված են գործողությունները՝ ինչպես մեր, այնպես էլ՝ հակառակորդի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջական կլինի, եթե Յուրի Խաչատուրովը չի մասնակցել հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
«Այնտեղ կա ամեն ինչ, հատկապես, որ այդ փաստաթուղթը ստեղծվել է ոչ թե ուրիշներին ցույց տալու համար, այլ ներքին օգտագործման համար: Իսկ դա նշանակում է, որ այնտեղ որևէ մեկին չեն խնայել, և՛ թերությունները, և՛ հաջողությունները ամբողջովին նկարագրված են: Բացի դրանից՝ գոյություն ունի առանձին ՊԲ-ի վերլուծությունը, և այս ամբողջը բավարար էր նույնիսկ ոչ մեկին չհրավիրելու և անելու, բայց դա իմ գործը չէ, դա հանձնաժողովի գործն է»,- ասաց Սերժ Սարգսյանը: