Լեչո՝ պատրաստված սմբուկից
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 2-3 հատ
2. Սոխ – 2 հատ
3. Լոլիկ – 4-5 հատ
4. Սխտոր – 2-3 պճեղ
5. Քաղցր պղպեղ – 2-3 հատ
6. Բուսական յուղ
7. Աղ, աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պղպեղը մաքրել և կտրատել:
2. Լոլիկները կտրատել:
3. Սոխը բարակ կտրատել:
4. Սմբուկները մաքրել և կտրատել:
5. Սմբուկները տապակել, այնուհետև՝ սոխը:
6. Ավելացնել կտրատված պղպեղները:
7. Լցնել լոլիկի կտորները և սխտորը:
8. Լցնել լոլիկի հյութը և շոգեխաշել, մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը