
Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան ավտոմեքենան հրկիզողներին

Գերմանիայի պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,-հայտնում են դեսպանությունից: