
Կադաստրի կոմիտեի սպասարկան գրասենյակի մոտ ավտոմեքենաներ են այրվել

Հուլիսի 27-ին, ժամը 23։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցում՝ կադաստրի կոմիտեի սպասարկան գրասենյակի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։33-ին, մարվել՝ 23։41-ին։
Պարզվել է, որ Մանանդյան փողոցի թիվ 13/3 հասցեում այրվել է «Դիսի-Տելեքոմ» շինմոնտաժային ընկերությանը պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Jeep Deer» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը ջերմահարվել է։