
Երկու ավտոմեքենա Կապանում «դրիֆտ» են արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը

Հուլիսի 26-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում երկու ավտոմեքենա Կապան քաղաքի Շահումյան հրապարակում «դրիֆտ» են արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 27 և 28 տարեկան երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԲՄՎ» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներով բարձր արագությամբ մի քանի շրջադարձ են արել Շահումյան հրապարակում:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են Կապանի բաժին, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր: