Բաժիններ՝

Ոսկու գինը ռեկորդային մակարդակի է հասել Ասիայի սակարաններում

Ասիայի սակարաններում հուլիսի 27-ին ոսկու գինը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց հասել է ռեկորդային 1 923 դոլարի կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրների, ամենից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ԱՄՆ-ի՝ ճգնաժամային իրադրությունից դուրս գալու անորոշության պայմաններում: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը:

Թանկարժեք մետաղի արժեքը, մետաղ, որի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունն այս պայմաններում, որպես կանոն, աճում է, հուլիսի 27-ին ավալացել է 1,1 տոկոսով եւ հասել պատմական առավելագույնին՝ դոլարի փոխարժեքի անկմամբ հանդերձ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարների առիթով անհանգստությունների եւ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ վատթարացող հարաբերությունների ֆոնին, նշում է հրատարակությունը: Նման միտում է դիտվում արդեն մի քանի առեւտրաշրջան անընդմեջ:

Ներկայիս իրադրության վրա ազդել են նաեւ վերջին հաղորդումներն ԱՄՆ-ից, որտեղ կորոնավիրուսով վարակման 62 հազար նոր դեպք է արձանագրվել, մասնավորապես Ֆլորիդայի, Թենեսիի եւ Արիզոնայի նահանգներում: «Շուկաները դյուրազգացությամբ են արձագանքում ինչպես կորոնավիրուսի տարածման մասին հաղորդումներին, այնպես էլ աճող լարվածությանը, եւ (ներդրողները) գերադասում են ոսկին, որպեսզի ապահովագրվեն այդ կարգի անորոշություններից»,- մեջբերում է թերթը Ճապոնիայի Միձուհո բանկի փորձագետ Քեն Չժանի խոսքը: ԱՄՆ-ի Ջոնս Հովքինսի համալսարանի տեղեկատվությամբ, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,22 միլիոն դեպք, մահացել է գրեթե 147 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս