
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հուլիսի 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 29-30-ը նույնքանով կնվազի։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: