Բաժիններ՝

Դանակահարություններ՝ Երևանում․ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ. shamshyan.com

Հուլիսի 25-ին դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ վիրավորներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։

Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031