Բաժիններ՝

Ո՛չ պատերազմին. խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է. Գարիկ Մարտիրոսյան

Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ շեշտելով, որ մեծ անհանգստությամբ է հետևում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:

Այս մասին Մարիտիրոսյանը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Հայաստանի այդ հրաշալի շրջանը իմ փոքր հայրենիքն է: Հորս կողմից իմ բոլոր նախնիները հենց Հայաստանի Տավուշի մարզից են: Մի քանի օր է՝ այնտեղ մարտեր են: Վառ հիշատակ բոլոր նահատակներին: Բացի այդ, դադարե՛ք սադրել հայոց բանակը: Դադարեցրեք ապատեղակտվությունը հորինված «հայկական ագրեսիա»-ի մասին»,-պահանջել է Մարիտիրոսյանը և ընդգծել, որ Հայաստանի վրա յուրաքանչյուր հարձակում կասեցվելու է:

Նա կարծում է՝ այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ: «Ո՛չ պատերազմին: Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»,-եզրափակել է Գարիկ Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս