Սիգարետների սիրահարներն ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, քան վեյպերները
Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հետազոտել են, թե ինչպես են նիկոտինի գոլորշիները եւ ծխախոտի ծուխը ներգործում թոքերի բջիջների վրա: Պարզվել է, որ վերջինս թոքերն ավելի խոցելի է դարձնում նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ: Իրենց աշխատանքի նախնական արդյունքները գիտնականները հրապարակել են bioRxiv էեկտրոնային գիտական գրադարանում: «Թոքերում բորբոքումների պատճառներ կարող են լինել ինչպես սովորական, այնպես էլ էլեկտրոնային սիգարետները, սակայն առաջինների դեպքում թոքերի բջիջների մակերեսին ավելի շատ են լինում ACE2 ռեցեպտորներ (, որոնք վիրուսն օգտագործում է մարդու բջիջներ ներթափանցելու համար):
Երկու գործոնների պատճառով ծխողներն ավելի խոցելի են կորոնավիրոսային վարակի նկատմամբ: Մենք հուսով ենք, որ այդ տվյալները մեզ կօգնեն ստույգ գնահատելու սիգարետների եւ վեյպերի դերը համաճարակի զարգացման հարցում»,- գրում են հետազոտողները: Կորոնավիրուսային վարակի բռնկումն սկսվելուց հետո ԶԼՄ-ներում, գիտական պարբերականներում եւ էլեկտրոնային գրադարաններում հայտնվել են բազմաթիվ, միմյանց հակասող նյութեր, որոնց մի մասը պնդել է, որ ծխելը բարձրացնում է SARS-CoV-2 վիրուսով վարակման ռիսկը եւ COVID-19-ի ծանր տեսակների ի հայտ գալու հավանականությունը, իսկ մյուսներն ասել են հակառակը: Թե՛ մեկեւ թե՛ մյուս դեպքում բժիշկները դա բացատրում են նրանով, որ ծխող եւ չծխող մարդկանց թոքերում պարունակվում են տարբեր քանակի ACE2 ռեցեպտորներ, որոնք վիրուսն օգտագործում է մարդու մարմնի բիջիջներ ներթափանցելու համար: Հետագայում գիտնականները հրապարակել են նման կարգի եւս մի քանի հետազոտություններ, որոնց եզրակացությունները եղել են նույնքան հակասական, հաղորդել է ՏԱՍՍ-ը: