
Հնդկաձավարով և խնձորով շիլա՝ առողջ նախաճաշի համար

Բաղադրիչներ
1. Եգիպտացորենի ձավար – 1 բաժակ
2. Կաթ – 2 բաժակ
3. Ջուր – 1 բաժակ
4. Խնձոր – 1-2 հատ
5. Վանիլին – 12 գ
6. Աղ – 1 պտղունց
7. Կարագ
Պատրաստման եղանակը
1. Եգիպտացորենի ձավարը լվանալ հոսող ջրով:
2. Ջուրը և կաթը միասին եռացնել:
3. Լցնել եգիպտացորենի ձավարը և եփել միջին կրակի վրա մոտ 20 րոպե՝ պարբերաբար խառնելով:
4. Համեմել աղով և վանիլինով, վերջում ավելացնել քերած խնձորը, խառնել և վերցնել գազօջախից: Թողնել՝ շիլան թրմվի 20-30 րոպե:
5. Մատուցելիս ավելացնել կարագ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը