
Կաղամբը և բազուկը՝ մարինացված վրացական բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Կաղամբ – 1.5 գլուխ
2. Բազուկ – 1 հատ
3. Սխտոր – 0.5 պճեղ
4. Կծու պղպեղ
5. Սամիթ – 1-2 փունջ
Աղաջրի համար՝
1. Աղ – 60 գ
2. Շաքարավազ – 90 գ
3. Ջուր – 1.5 լ
Պատրաստման եղանակը
1. Կաղամբը խոշոր կտորների կտրել: Բազուկը մանր շերտատել:
2. Կաղամբը դնել տարայի մեջ: Ավելացնել սամիթը, կծու պղպեղը, սխտորը և բազուկը:
3. Պատրաստել աղաջուրը. ջրին ավելացնել շաքարավազը և աղը, խառնել և լցնել կաղամբի վրա: Կաղամբը ծածկել ափսեով և վրան ծանր իր դնել: Երեք շաբաթ դնել սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը