Բաժիններ՝

Ո՞ւր է ուղղվել արտակարգ դրության ռեժիմը խախտած քաղաքացիների վճարած 3.7 միլիոն դրամը

168.am-ը ոստիկանությանը գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու համար, թե հուլիսի 2-ի դրությամբ քանի՞ քաղաքացի է տուգանվել և որքա՞ն գումար է վճարվել՝ որպես տուգանք:

Ոստիկանությունից այսօր ստացել ենք գրավոր պատասխանը, որում ասված է. «Մինչև հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակի պարտադիր առկայության պահանջը չպահպանելու կամ կանգառում դիմակ չկրելու, այնուհետև 03․06․2020թ.-ից հանրային բաց տարածքում դիմակ չկրելու, իսկ 16․06․2020թ.-ից նաև անձնագրի պարտադիր առկայությունը չպահպանելու համար կազմվել են 49․591 վարչական արձանագրություններ, որոնցից 14․600-ով արդեն իսկ կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ Նշված որոշումներից 81-ը բողոքարկվել են, իսկ 207-ով կատարվել է 2․070․000 ՀՀ դրամ գանձում։

Ընդհանուր առմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նշանակված տուգանքներից վճարվել է 3․760․000 ՀՀ դրամ»։

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք կա՞ն դեպքեր, երբ նույն անձը մի քանի անգամ է տուգանվել, ինչպես նաև, թե ո՞ւր են ուղղվել այդ գումարները, ինչին ոստիկանությունից պատասխանել են, որ այդ տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել:

«Հարցմամբ ներկայացված մյուս հարցերի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում նման հաշվառումներ չեն իրականացվում»։

Նարեկ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031