Բաժիններ՝

«Եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք». Նիկոլ Փաշինյան

Ճեպազրույցի ընթացքում, ինչպես միշտ, վարչապետը պատասխանեց նաև երկու լրատվամիջոցի գրավոր հարցի։ Դրանցից մեկը վերաբերում էր արտակարգ դրությունը երկարաձգելուն։

«Իհարկե, իրավիճակն արդեն ինքը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից՝ հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել։ Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա,  առնվազն մեկ անգամ արտակարգ դրությունը մենք կերկարացնենք։ Բայց նաև արտակարգ իրավիճակների վերաբերյալ օրենքը կփորձենք այնպես կատարելագործել, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանանք գործիքներ ունենալ  արտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել։ Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել»,- հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չեն կարող։ «Ամենամեծ խնդիրն անորոշություններն են, ասում ենք՝ այսօր  քիչ թե շատ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց չգիտենք, թե վաղն ինչ կլինի։ Եթե նույնիսկ համատարած լոք դաուն կամ սահմանափակումներ հայտարարվի, միևնույն է՝ մենք մարդկանց գործունեությունն իրենց շենքերի մեջ չենք կարող վերահսկել։ Այսօր Երևանում կան շենքեր, որտեղ ամբողջ մի բնակավայրի չափ մարդ է ապրում, և այդ շենքերի շքամուտքերում տեղի է ունենում այնպիսի հաղորդակցություն, որը տեղի է ունենում ինչ-որ գյուղում։ Այս հարցի միակ լուծումը մնում է մեր անհատական ջանքի համատեղումը, որը պետք է արտահայտվի երեք պարզ կանոնով՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս