Բաժիններ՝

Հուլիսին մոլորակների հազվագյուտ շքերթ է տեղի ունենալու

2020 թվականի հուլիսին արեգակնային համակարգում տեղի կունենա հազվագյուտ աստղագիտական ​​երևույթ՝ մոլորակների շքերթ: Այդ մասին հայտնում է The Times Hub-ը:

Մոլորակի շքերթն աստղագիտական ​​իրադարձություն է, երբ արեգակնային համակարգի մի քանի մոլորակներ շարվում են մեկ գծի վրա, ինչը տեսանելի է Երկրից դիտորդների համար:

Ամենատարածված այդպիսի իրադարձությունը երեք մոլորակներից կազմված շքերթն է:

2020 թվականի հուլիսին կայանալիք շքերթի առանձնահատկությունն այն է, որ Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները գծվելու են Արեգակի մի կողմում՝ գրեթե կատարյալ հավասարեցմամբ: Նման իրադարձություն վերջին անգամ տեղի է ունեցել 1982 թվականին, իսկ հաջորդ անգամ սպասվում է 2161 և 2492 թվականներին:

Աստղագետները նշում են, որ հուլիսի 4-ից հնարավոր կլինի գիշերային երկնքում տեսնել Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, իսկ առավոտյան՝ Վեներան: Անզեն աչքով Ուրանն ու Նեպտունն անհնար կլինի տեսնել: Մերկուրին արևի պատճառով տեսանելի չի լինի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս