
Թարմ լոլիկներ՝ ձմռանը. այսպիսի բաղադրատոմսով նախկինում երբեք չեք պատրաստել

Բաղադրիչներ
1. Լոլիկ – 3լ բանկայի համար
2. Չոր մանանեխ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Բանկան և կափարիչը ստերիլիզացնել:
2. Լոլիկները լվանալ և չորացնել: Լոլիկները պետք է անթերի վիճակում լինեն:
3. Բանկայի հատակին մեկ ճ/գ մանանեխ լցնել: Այնուհետև շարել լոլիկները, մինչև բանկայի կեսը: Լցնել մնացած մանանեխը, այնուհետև՝ մնացած լոլիկները, փակել բանկան կափարիչով:
4. Փակ բանկաները զգուշությամբ գլորել սեղանի վրա, որպեսզի բոլոր լոլիկները պատվեն մանանեխով: Դնել չոր և զով վայրում և պահել մինչև ձմեռ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը