Բաժիններ՝

Հավով և բանջարեղենով կոտլետներ. այսպիսի ուտեստ կսիրեն բոլորը

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 500 գ
2. Գազար – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Ձու – 1 հատ
5. Ալյուր – 50 գ
6. Մաղադանոս – 1 փունջ
7. Աղ – 1 թ/գ
8. Սև պղպեղ
9. Բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը և սոխն աղալ: Գազարն անցկացնել քերիչով:

Կարդացեք նաև

2. Հավը, սոխը և գազարը խառնել, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:

3. Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել հարած ձվի, այնուհետև՝ այլուրի մեջ և երկու կողմից տապակել բուսայուղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս