
Անհավանական է. Կլոպը` «Լիվերպուլի» չեմպիոնության մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր մարզած թիմի` 30 տարվա դադարից հետո նվաճած չեմպիոնությունը որակում է անհավանական:
«Անհավանական է: Այս չեմպիոնությունն ավելին է, քան ես պատկերացնում էի: Մեզ համար իսկապես գերլարված 100 րոպե ստացվեց «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» խաղում: Չէի ուզում հետևել այս խաղին, սակայն դա չէ այժմ կարևորը: Սա իմ ֆուտբոլիստների անհավանական նվաճումն է, և ես շատ ուրախ եմ նրանց մարզելու համար: Ես չեմ սպասել 30 տարի, այստեղ եմ միայն 4,5 տարի, սակայն սա իսկապես մեծ նվաճում է: Քանի որ ոչ մեկը չգիտեր՝ մենք կկարողնա՞նք նույն տեմպով շարունակել այս դադարից հետո»,-ասել է Կլոպը: