Բաժիններ՝

«Տոտենհեմի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը հրաժարվել է խաղալ Մոուրինիոյի գլխավորությամբ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Թանգի Նդոմբելեն հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, որ այլևս դուրս չի գա խաղադաշտ նրա գլխավորությամբ:

Անցյալ ամառ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Տոտենհեմ»՝ ա կումբի պատմության ամենաթանկ նորեկի կարգավիճակում. լոնդոնցիները նրա համար «Լիոնին» վճարեցին 72.5 միլիոն եվրո: Այդ ժամանակվանից ի վեր խաղացողը չէր կարող դառնալ թիմի կարևոր մաս՝ ո՛չ Մաուրիսիո Պոչետինոյի, ո՛չ էլ Մոուրինիոյի գլխավորությամբ: 23-ամյա ֆուտբոլիստը հույս ուներ, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարը դրականորեն կազդի մրցաշրջանի ավարտին նրա խաղաժամանակի վրա, բայց Ժոզեն թույլ չի տալիս նրան մոտենալ կազմին և առիթը բաց չի թողնում ֆուտբոլիստին հրապարակայնորեն քննադատելու համար:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, հունիսի 22-ին կոնֆլիկտը հասել է իր գագաթնակետին. ֆուտբոլիստն ու մարզիչը վիճել են մարզման ընթացքում, որից հետո  շարունակել են հարաբերությունները պարզել Մոուրինիոյի գրասենյակում: Աղբյուրի համաձայն, Նդոմբելեն պորտուգալացուն ասել է, որ այլևս խաղ չի անցկացնի, քանի դեռ նա մնում է ակումբի գլխավոր մարզիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս