Պանրային կեքսեր. հատկապես համեղ է սուրճի հետ
Բաղադրիչներ
1. Պինդ պանիր (քերած) – 1.5 բաժակ
2. Ֆետա պանիր (քերած) – 0.5 բաժակ
3. Ալյուր – 2 բաժակ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Ձու – 2 հատ
6. Եգիպտացորեն (պահածոյացված) – 0.5 բաժակ
7. Կաթ – 1.5 բաժակ
8. Բուլղարական պղպեղ – 1/2 հատ
9. Կանաչիներ
10. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը, փխրեցուցիչը, աղը և պղպեղը խառնել:
2. Առանձին խառնել կաթը, ձվերը, պանիրը, քաղցր պղպեղը, եգիպտացորենը և կտրատած կանաչիները:
3. Ստացված խառնուրդին ավելացնել ալյուրը և համեմունքները, լավ խառնել:
4. Խմորը լցնել կաղապարների մեջ:
5. Թխել 25-30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը