Բաժիններ՝

Ինչո՞ւ են եգիպտական արձաններից շատերի քթերը կոտրված

Եգիպտական արձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողները կարծում են` արձանների քթերի կոտրված լինելը ընդամենը ժամանակի ընթացքում քայքայման հետևանք է: Սակայն այն ավելի խորը պատճառներ ունի: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է եգիպտաբան Էդուարդ Բլայբերգը: Նա վկայակոչել է բազում քաղաքական, կրոնական, անձնական և քրեական դրդապատճառներ վանդալիզմի գործողությունների համար:

Հարկ է նշել, որ հին եգիպտացիները հզոր ուժային հատկանիշներ էին վերագրում մարդկային կերպարանքին: Նրանք հավատում էին, որ աստվածության էությունը կարող է բնորոշել դրա պատկերը, կամ, պարզապես մահկանացուների դեպքում, այդ հանգուցյալ մարդու հոգու մի մասը կարող է բնակություն հաստատել իր արձանի մեջ: Վանդալիզմի դրսևորումները արձանների հանդեպ, հետևաբար, նպատակ ունեին «անջատել պատկերի ուժեղությունը տվյալ մարդուց»` հավելում է գիտնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս