Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը:
Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է:
«Տեղեկություն ունենք, որ քիչ անց Գագիկ Ծառուկյանը պետք է դուրս կգա ԱԱԾ-ից». Վահե Էնֆիաջյան
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երիտասարդ երաժիշտներ Արմեն Պուչինյանի և Արթուր Գրիգորյանի դաշնամուրային դուետը Ֆինլանդիայում կայացած 2-րդ WPTA միջազգային մրցույթում արժանանացել է Աբսոլյուտ մրցանակին (Գրան պրի)։
«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր հայտարարություն է տարածել
Գլխավոր դատախազը պատասխան չուներ նաև ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանի դիտարկմանը. «Ինքներդ նշեցիք, որ 2017թ. հանդիսանալով գլխավոր դատախազ՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում շրջանառվում էին բազմաթիվ տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, անգամ կան դրա հետ կապված ձայնագրություններ, կաշառք է բաժանում, կաշառք է տալիս, և դրանց հետ կապված որևէ զարգացում, որևէ քրեական գործ մինչ օրս չի հարուցվել: Ես, իհարկե, շատ լավ հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված են Աննա Հակոբյանի «City of smile»-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»:
«Եթե, օրինակ, ես և մեկ այլ ոչ հայտնի մարդ դրսում ինչ-որ ապօրինի բաներ անենք, պետք է՝ հայտնին կամ պատգամավորը, կամ մարզիկը, արվեստագետը պատասխանատվության չենթարկվե՞ն, իսկ մյուսը, ով անվանի չի՝ պետք է ենթարկվի՞. Եկեք այդ սկզբունքով առաջնորդվենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանին բերման ենթարկելու հարցին:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հավանական է համարում «գայլերի» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին:
«Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով ոստիկանությունը կշարունակի իրականացնել, բայց որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նաև պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչներ կուղեկցեն, և ամեն կարգախմբում կլինի ոստիկան, և կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հնարավորություն կտա վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկել, և վերահսկողությունը նույնպես կրկնապատկել»,-ասաց Փաշինյանը:
Աբովյանի նախկին քաղաքապետը եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին պաշտոնյան պետությանը եւ Աբովյան համայնքին պատճառել են շուրջ 295 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
«Մի քանի անգամ եղել է, որ կարանտինի վերադառնալու եզրին ենք եղել, հետո, որ սկսել ենք վերլուծել, երբ հասկացել ենք, որ տարածման ամենամեծ օջախները հարևանությունն է, այսինքն՝ մարդկանց չենք թողնում գալ, օրինակ՝ Հանրապետության հրապարակ, բայց ամենամեծ աղբյուրը Հանրապետության հրապարակը չէ, ամենամեծ վարակի օջախը բակերն են, բիսեդկաները և հարևանությունը»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 15-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Էջմիածնի Չարենցի փողոցի տներից մեկը։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ, կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 28 616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը:
«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, և ամեն օր մարդիկ են մահանում: Այսինքն՝ մենք ինքներս մեր ընդդիմախոսներին մեզ քննադատելու գործի՞ք ենք տալիս»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե գումար են տալիս, որպեսզի այլ պատճառներով մահերը գրանցեն կորոնավիրուսի պատճառով մահերի թվում:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Պարետի սահմանած կանոնների խախտման համար փակվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը։
Երբ երկու տարի առաջ իր անձեռնմխելիության հարցն էր դրված, Ծառուկյանը (ամբողջ խմբակցությամբ) չմասնակցեց այդ արարողությանը ու կանխեց Նիկոլ Փաշինյանի կալանավորումը:
Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաեւ մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երեւանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։
«Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։
Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
«Սեփական օրինակով համոզվեցի դիմակի կրման արդյունավետության մեջ, օրինակ՝ պոստ ֆակտում, և կարող եմ արձանագրել, որ երեկ լրացավ իմ դրական ախտորոշման 14 օրը, և երբ էքստրապոլյացիայի եմ ենթարկում այդ ժամանակաշրջանը, մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատամամբ տեղի ունեցող գործընթացները և նրան պատգամավորական մանդատից զրկելը միանշանակ քաղաքական գործընթաց է՝ որևէ իրավական գործընթաց չկա:
«Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված»,- Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կողմից սահմանված տարեկան անվանական կրթաթոշակի դիմորդների առցանց ունկնդրումներն ամփոփվել են հունիսի 15-ին:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը և, լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, 24 ժամով կամ երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:
ԱԺ–ում ավարտվեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քվեարկությունը։ Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր։ Կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 0։
ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավական հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ առաջիկայում կկազմակերպվի փաստաբանների ասուլիսը, որպեսզի լրագրողները ստանան իրենց հուզող իրավական հարցերի պատասխանները:
Հորդորում ենք արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց
ԱԺ փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները տվեցին իրենց համաձայնությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Քվեարկությանը մասնակցում էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Գագիկ Ծառուկյանը եկել էր նիստին, սակայն ելույթ ունենալուց հետո դուրս եկավ և ԱԱԾ զինված աշխատակիցների ուղեկցությամբ լքեց խորհրդարանի շենքը: Լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին ԱԱԾ աշխատակիցները եկել խորհրդարան և զինված սպասում ԲՀԿ ղեկավարին, և ինչո՞ւ Ծառուկյանը հեռացավ նրանց ուղեկցությամբ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել էՀայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: