«Պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչներ կուղեկցեն ոստիկաններին. վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց, որ էականորեն մեծացնելու են վարչական վերահսկողությունը՝ դիմակների կրման կարգապահության վերաբերյալ:

«Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով ոստիկանությունը կշարունակի իրականացնել, բայց որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նաև պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչներ կուղեկցեն, և ամեն կարգախմբում կլինի ոստիկան, և կլինի այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հնարավորություն կտա վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկել, և վերահսկողությունը նույնպես կրկնապատկել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ դեռ մեկ շաբաթ առաջ պարետի որոշմամբ ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանը հանվել է, ինչն, ըստ նրա՝ նույնպես կապված է կորոնավիրուսի վերաբերյալ նոր գիտելիքի հետ.

«Փորձը ցույց էր տալիս, որ ձեռնոցները շատ արագ կուտակում են իրենց վրա որոշակի նյութեր և ավելի լավ է ուղղակի կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու խնդրի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930