«Մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել». Նիկոլ Փաշինյան
«Սեփական օրինակով համոզվեցի դիմակի կրման արդյունավետության մեջ, օրինակ՝ պոստ ֆակտում, և կարող եմ արձանագրել, որ երեկ լրացավ իմ դրական ախտորոշման 14 օրը, և երբ էքստրապոլյացիայի եմ ենթարկում այդ ժամանակաշրջանը, մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել»,- պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կորոնավիրուսով վարակվելու առաջին օրից եղել է դիմակով և սա իրեն օգնել է, որ շփումների ընթացքում որևէ մեկին չվարակի
«Համենայնդեպս, այն քաղաքացիները, որոնց հետ շփում ունեցել եմ, անընդհատ կապի մեջ ենք եղել և երեկ էլ քանի որ ամսի 14-ին ինկուբացիոն շրջանը ավարտվեց, կրկին բոլորի հետ կապ ենք հաստատել և համոզվել ենք, որ նրանցից որևէ մեկը չի վարակվել, բոլորի ախտորոշումը բացասական է»,-ասաց վարչապետը: