Բաժիններ՝

Անձը հաստատող փաստաթուղթ չունեցողները ևս կտուգանվեն. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պարետատան նոր որոշումը

«Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված»,- Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Ընդ որում՝ այս պարագայում, համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենսդրության անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը դրանք կլինեն առանձին իրավախախոտւմներ և դրանցից յուրաքանչյուրը կենթարկվի առանձին տուգանքի: Այսինքն՝ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս