Ո՛չ մի կորոնավիրուս, ո՛չ մի պատերազմ ու անգամ ո՛չ մի բնական աղետ չի կարող այնքան կործանարար լինել մեզ համար, որքան այն, ինչ անթաքույց ու հետևողականորեն արվում է այսօր. հայ ժողովրդի գիտակցության մեջ մեխել այն փնթի, կեղծ ու մակերեսային դիլետանտիզմը, թե մենք անկարգապահ, սեփական պետությունը չհարգող, օտարի լծից մինև վերջ հոգեբանորեն չձերբազատված, պատմության մեջ սեփական կարգը երբեք չստեղծած ժողովուրդ ենք:
Էլեկտրոնային կառավարումը, ի թիվս այլնի, կարող է ստեղծել միջավայր կամ գործիքներ, որոնք անհրաժեշտ են կառավարությունների, բիզնեսի և նրանց համապատասխան գործընկերների կայուն գործունեության համար: Այն կարող է նաև օգնել հեշտացնելու տեխնոլոգիական նորարարությունների ավելի լայն կիրառումը՝ ավելի խրախուսելով այն:
Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։
Նախօրեին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդգրկված խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը վերաբերում է Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողների և պատվիրակության ղեկավարի համաժամանակյա հայտարարությանը՝ Արցախը մայր Հայաստանին կապող նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 7-13-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Սա պատերազմ է, որի դեմ պետք է պայքարենք. կորոնավիրուսից բուժվող Հովհաննես Մեքինյանի պատմությունը։
Նախապես զգուշացնում եմ իշխանական ֆեյք մանուֆակտուրայի դիրեկտորին՝ իմ վրա ֆեյք իմպերիան «քսի» տալը ահավոր զվարճալի է։ Պնդում եմ ասածս՝ մեծ փախուստի ժամանակ ես անձամբ եմ «խիստ բարեկամական զրուցելու» ֆեյք ինդուստրիայի դիրեկտորի հետ։ Ասածս հանկարծ կատակ չընդունեք։
Այսօր վաղ առավոտից Երևան քաղաքը «Նիկոլ Փաշինյան է լսում». եթե մինչ այս քաղաքացիները կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահելու մասին լսում էին ոստիկանական և ԱԻՆ շրջիկ մեքենաներից հնչող ԱԻՆ աշխատակցի ձայնը, ապա այսօրվանից քաղաքացիները լսում են նույն կոչը, բայց արդեն Նիկոլ Փաշինյանի ձայնով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:
ՀՀ-ում 24 ժամում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի մասին վաղ առավոտյան հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ գրանցվել է ռեկորդային՝ 723 նոր դեպք ու «կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:
Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:
Անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ադրբեջանցիները հանրայնացրել են Հայաստանից կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների մոտ 3500 տվյալ. տվյալներն Արմավիրի մարզից են։
Այս մտքի հեղինակին թվում էր, թե այս կերպ «քաղաքը Նիկոլ է լսում»։ Հիասթափեցնեմ։ Մարդիկ լավագույն դեպքում ծիծաղում են, իսկ ոմանք՝ նույնիսկ հայհոյում։ Քաղաքի մեծամասնությանը Նիկոլն արդեն զզվացրել է։
Աֆղանստանի Հոսթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ:
Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, մինչ COVID 19 համավարակի հետևանքների լիարժեք վերացումը, ցանկացած տիպի սահմանային ոտնձգություն կամ բնակավայրերի գնդակոծություն, ՀԱՊԿ ԽՎ-ի (կամ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի) կողմից գնահատվելու է որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ իրագործվող ագրեսիա։ Սա արտակարգ իրավիճակների պարագայում՝ առաջին հերթին հումանիտար նշանակության հարց է։ Դուխով բարձրացրեք, որովհետև մերժումը կամ անտեսումը ուղակի չի հասկացվի, և չի բխում կազմակերպության շահերից։
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»,-թվիթերյան իր էջում գրել է Ա.Վանեցյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 69 տարեկան։
Այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերլուծեց նաև, թե որտեղից են գալիս կանոնները և մասնավորապես հակահամավարակային կանոնները, չպահպանելու սովորույթը և հանգեց հետևության, որ դա հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, գրում է Տեղեկատվական շտաբը։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 723 նոր դեպք, ապաքինվել է ևս 442 մարդ:
Հունիսի 13-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերում հնչեցված մտքերին՝ կապված մարդկանց իշխանությանը ենթարկվելու կամ չենթարկվելու պատճառների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը վաղը առավոտյան ֆեյսբուքյան ուղղիղ միացմամբ հրապարակեց հանրապետությունում երեկ գրանցված կորոնովիրուսի վերաբերյալ տվյալները։
«Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Արտակարգ ռեժիմի որոշումը չի քվեարկվում, ընդունվում է ի գիտություն, բայց կարող է վիճարկվել ՍԴ-ում՝ ԱԺ ընդդիմության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում:
Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։