Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի իշխանությունները 29,5 հազար բնակչի են տարհանել հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով:
Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում անցկացվող քննարկումն աստիճանաբար թեժացավ, հատկապես, երբ մասնակիցները՝ ավագանու անդամներ և քաղհասարակության ներկայացուցիչներ, սկսեցին հարցեր ուղղել կառավարության ներկայացուցիչ Վ.Սիսեռյանին։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 13-ին, ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Հունիսի 12-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» ՀԿ-ի ղեկավար Թուրալ Գյանջալիևին: Հանդիպումից հետո կողմերի տարածած հայտարարությունները եղել են հակասական: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Իրանի դեսպանն իր անվերապահ աջակցությունն է հայտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Իրանի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվել է Արցախի խնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:
Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ակտիվ աշխատանքը շարունակվում է։
«Օրենքը շատ հստակ ամրագրում է, որ ավագանին իրականացնում է աշխատակազմի գործունեության վերահսկողություն, որի կարևոր գործիքներից մեկը հենց հարցուպատասխանն է: Պարզապես չտեսնված երևույթ է, երբ ավագանու անդամները բերում են նախագիծ, որն ի վնաս ավագանու է, և ինչ-որ տեղ գուցե՝ հօգուտ աշխատակազմի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ, այցելել է Շուշի քաղաքում գտնվող ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։
Ովքեր են ուղեգրվում COVID-19-ի թեստավորման:
Բեռնատարը մխրճվել է վիետնամական Դակնոնգ հարավային նահանգում առևտրականների մեջ. հինգ մարդ զոհվել է, հինգը վնասվածքներ են ստացել և ծայրահեղ ծանր վիճակում են:
Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։
Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն ազգանունը չի ընդգրկվել ցուցակում և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:
Հունաստանի Աթոս լեռան անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել:
Այսօր Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում «Ֆիրդուսի» կոչվող թաղամասի կառուցապատման շուրջ անցկացվող քննարկման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը նախ տարածքի պատմությունը ներկայացրեց.
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց։ Այս ուղղությամբ պարգեւավճարիստների արձանագրած ողջ ձախողումն ընգծելու համար հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ․ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում, երբ այս ուղղության աշխատանքները ղեկավարելու պատիվը վերապահված էր ինձ, իմ գործընկերների հետ միասին։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից Կոտայքի մարզում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:
Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման հարցը։
Շիրակի մարզում ավելացել է ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը:
Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու նպատակով։
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Ղրղզստանի դեսպանության փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանին:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետո եվրոպական առաջատարֆուտբոլային լիգաները վերսկսում են մրցապայքարը:
Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի հայկական Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում բռնկված հրդեհը չի վնասել եկեղեցու պատմական շինությանը:
Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ:
Այն, որ գործազուրկ, օրվա հացը մի կերպ վաստակող մարդը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող իրեն թույլ տալ, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, հասնել Երևան ու թեստ հանձնել՝ պարզից էլ պարզ է: Էլ չեմ ասում, որ հիվանդանոցում բուժօգնություն ստանալու համար գործում է ծանոթ-բարեկամի հայտնի սկզբունքը: Այդ ամենը պետք էր հենց տեղում՝ մարզերում կազմակերպել ու իրականացնել, որը դուք չարեցիք:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչի կողմից կազմակերպած մրցաշար:
Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հարավարևելյան զորամասեր, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լքեց Clutch Chess International առցանց մրցաշարը: