 
                        Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
 
                                    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ:
Արմեն Սարգսյանը բրիտանացի դիվանագետին և հանձինս նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        