
Ռեկորդային տվյալներ՝ կրոնավիրուսով վարակվածների 723 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը վաղը առավոտյան ֆեյսբուքյան ուղղիղ միացմամբ հրապարակեց հանրապետությունում երեկ գրանցված կորոնովիրուսի վերաբերյալ տվյալները։
Թեև գործող կարգի համաձայն նախորդ օրվա տվյալները պաշտոնապես հրապարակվում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում յուրաքանչյուր հաջորդ օրը՝ ժամը 11-ին։
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն, և ուզում եմ ասել, որ երեկ մենք ունեցել ենք նոր ռեկորդ, այն է 723 նոր դեպք ենք արձանագրել: Մահերի թիվը 6, բուժվածների թիվը՝ 442»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ դառնացած է, որովհետև այսօր աշխատանքի է եկել Սևանից ու ճանապարհին, նույնիսկ մեքենայից պատուհանից նկատե էլ, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել համաճարակային կանոնները՝ դիմակ չկրելով:
Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերլուծել երևույթը հանրային կամ գուցե ազգային հոգեբանության տեսանկույից։
«Սկսել եմ մտածել, որ էստեղ խնդիրը արդեն դուրս ա եկել կորոնավիրուսի շրջանակից: Էստեղ մենք պետք ա այս պրոբլեմը և մեր հանրային վարքագիծը կամ գերակշռող կամ նկատելի հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ տեսնելով այսօր փողոցով քայլող մարդկանց տպավորություն է ստացել, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք:
Վարչապետի տպավորությամբ նման վերաբերմունքը հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հարյուրամյակներով մենք պետական կարգ չենք ունեցել և պետական կարգը եղել է ինչ-որ օտարածին և օտարի կողմից պարտադրված մի բան:
«Եվ հետևաբար պետական կարգը մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ շատ հաճախ ասոցացվել ա բռնության հետ: Այսինքն մի բան, որ բռնությունով մեր արժանապատվությունը նվաստացնելով, ոտնահարելով հաստատվել ա ուրիշի կողմից բռնությամբ: Եվ հետևաբար պետական կարգը մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ միշտ ասոցացվել ա բռնության հետ և ընդ որում էդպես եղել ա նաև շատ հաճախ, շատ հաճախ, էդպես եղել ա նաև երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև էնտեղ, որտեղ եղել ա կարգ, կարգը միշտ ասոցացվել ա բռնության հետ: Այսինքն ինչ-որ մեր կամքի նկատմամբ կարգը հակադրված ա եղել միշտ մեր կամքին: Այսինքն մենք եթե նույնիսկ համակերպվել ենք, բայց մենք խորքում իմացել ենք, որ մեր կամքը ուրիշ բան ա, այսինքն մեր ուզածը ուրիշ բան ա, բայց կարգը և կամքը միշտ հակադրվել են իրար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե պետական կարգը միշտ կամ մեծամասամբ եղել է ոչ թե մեր ազատությունը պաշտպանելու, այլ մեզ ազատությունից զրկելու գործիք և այսպես ենք ընկալել մենք:
Վարչապետի եզրահանգմամբ մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի ազատությունը պաշտպանելը ու ըստ նրա, դա է հենց այս ամենի բացատրությունը: