Բաժիններ՝

«Առավոտվանից ոստիկանական շրջիկ մեքենաներից քաղաքով մեկ լսվում է Նիկոլ Փաշինյանի «կանխարգելիչ» ղժղժոցը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտվանից ոստիկանական շրջիկ մեքենաներից քաղաքով մեկ լսվում է Նիկոլ Փաշինյանի «կանխարգելիչ» ղժղժոցը։

Այս մտքի հեղինակին թվում էր, թե այս կերպ «քաղաքը Նիկոլ է լսում»։ Հիասթափեցնեմ։ Մարդիկ լավագույն դեպքում ծիծաղում են, իսկ ոմանք՝ նույնիսկ հայհոյում։ Քաղաքի մեծամասնությանը Նիկոլն արդեն զզվացրել է։

Ո՞նց կարելի էր «խուրդել» այդքան մեծ հանրային վստահության ռեսուրսը ընդամենը երկու տարում։ Ո՞նց։

Հ.Գ. Հաջորդ անգամ փորձեք եղանակի տեսությունը Նիկոլի ձայնով հեռարձակել։ Կամ բջջային օպերատորների ինքնապատասխանիչները։ Փաշինյանի ձայնով շատ բազմիմաստ կհնչի՝ «Բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս» արտահայտությունը»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221955240808262

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930