Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ըմբոստանում են

«Բարսելոնան» շարունակում է բանակցել խաղացողների հետ աշխատավարձի երկրորդ կրճատման վերաբերյալ:

Ըստ Marca-ի՝ առաջարկի պայմանները ներառում է մայիսի վերջին շաբաթվա աշխատավարձերի 70 տոկոս և հունիսի առաջին երկու շաբաթվա՝ 50 տոկոս կրճատում:

Այս պահին կապտանռնագույնների խաղացողները հրաժարվում են կրկին կրճատել աշխատավարձերը: Մայիսի 23-ին կապտանռնագույնների նախագահ Խոսեպ Բարտոմեուն կրկին խնդրել է խաղացողներին հրաժարվել աշխատավարձի մի մասից՝ ֆինանսական ծանր իրավիճակում գտնվող ակումբին օգնելու համար:

Անցած երեք ամիսների ընթացքում կատալոնյան թիմի բոլոր խաղացողները չեն ստացել պայմանագրերի համաձայն՝ իրենց կողմից դրված գումարների ավելի քան 17 տոկոսը: Սա «Բարսելոնային» թույլ տվեց այս ժամանակահատվածում խնայել ավելի քան 40 միլիոն եվրո:

Մարտի վերջին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գնացին աշխատավարձերի 70 տոկոս նվազեցման, որպեսզի օգնեն ակումբին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ծանր ֆինանսական իրավիճակի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930