
ՄՕԿ-ը մինչև սեպտեմբեր կներկայացնի Տոկիոյի Օլիմպիական խաղերի վերջնական ծրագիրը

Միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է մինչև սեպտեմբեր վերջնականապես ներկայացնել Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպման ծրագիրը:
Ծրագիրը կլինի վերջանական, որտեղ ներառված կլինեն նաև կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները: ՄՕԿ-ը և Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հնարավոր կկրճատեն խաղերի ծախսերը: Սակայն կազմակերպիչները դեռևս քննարկում են հանդիսականների մասնակցության դեպքում վիրուսի տարածման դեմ ուղղվելիք քայլերը: