Դիմում ենք ձեզ մեկ կոչով՝ մի՛ լռեք։ Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին։ Կարևոր է, որ, որպես երկրի թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ, այսօր գիտակցեք Ձեր պատմական դերը, Ձեր պատասխանատվության ողջ չափը և, իրավիճակի պատանդը դառնալու փոխարեն, ստանձնեք որոշումներ կայացնողի և իրավիճակը փոխողի դերը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին պարետատան նիստից հետո անցկացրած ճեպազրույցում նշել էր, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ սպասում է հոսպիտալացման իր հերթին:
2020թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս.Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել:
Կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում:
Հայաստանում գործունեություն ծավալող հրատարակիչները համավարակի ընթացքում բախվում են բազում դժվարությունների, և այս դժվարություններին գումարվել են նաև գրքերի անօրինական տարածումները։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձանագրենք` ԶՈՒ ԳՇ պետն իրավունք ունի անձնական կյանքի, այն է` որդու հարսանիքն անելու մասսայական միջոցառմամբ, իսկ Սուրենավանի ուսուցչուհին (պայմանական)` ոչ։
Մեկուսացման վայրը լքելու դեպքում սահմանված է տուգանք, դիտավորությամբ այլ մարդկանց վարակելու և նրանց մահվան պատճառ դառնալու դեպքում՝ կալանք:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նիստի ժամանակ հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է օրակարգ բերել մի նախագիծ, որը կվերաբերի եկամտահարկի հետվերադարձի դադարեցմանը Երևան քաղաքի որոշ գոտիներում։
Երեկ երեկոյան հրապարակել էինք տեղեկատվություն այն մասին, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատա» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։
Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում hունիսի 1-7-ն ԱԻՆ գրանցվել է 438 դեպք, որից 200-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 124 հրդեհի, մեկ փլուզման, երեք ուժեղ կարկուտի դեպքեր, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ութ ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 123 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է հինգ քաղաքացի:
«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Լոս Անջելեսի միջազգային օդակայանից շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան։
Անդադար լայվերը, բրիֆինգները ու ֆեյսբուքյան հակասական գրառումները ի ցույց դրեցին այն անլրջությունը, որով իշխանությունը վերաբերում է համավարակին և հասարակությանը։ Ինչպես կարելի է մի քանի օրվա պարբերականությամբ ներկայացնել իրարից ռադիկալ տարբերվող, չճշտված թվեր, վարակի մասին ոչ մասնագիտական «խորը» վերլուծություններ, այն դեպքում, երբ նույնիսկ աշխարհի առաջադեմ, նեղ մասնագետները իրենց վրա չեն վերցնում այդպիսի պատասխանատվություն։
«Համարյա ամեն օր 500, 600 մարդ ելումուտ ունի Արցախ Հայաստանից, և եթե Հայաստանի վիճակագրական թվերին նայենք և հավանականությունների տեսությանը, մենք ամեն օր հաստատ Արցախ թույլատրում ենք մուտք գործել նաև այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են, որոնք հավանական աղբյուր կարող են հանդիսանալ տարածման, իսկ այդ ամենը վերահսկել շատ դժվար է»,- այսօր առավոտյան հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում ընթացող տեսչական ստուգումների շրջանակներում, առանձին զրահատանկային զորամասերից մեկի հետ անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլը խաղարկվել է հունիսի 7-ին, բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, ապաքինվել է ևս 85 մարդ:
Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։
Լևոն Արոնյանը մեկնարկեց ամերիկյան Clutch Chess International առցանց մրցաշարում:
Հունիսի 8-ին, ժամը 06:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի 1-ին մուտքի 3-4-րդ հարկերում առկա է գազի արտահոսք՝ առանց բռնկման։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից:
Հունիսի 8-ին, ժամը 03:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտ. հանձ նիստը. Ուղիղ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ:
10:00-16:00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը, Եղվարդ համայնքը մասնակի, Եղվարդի հիվանդանոցը, «Էլիտա», «Թոմ-շին» ՍՊ ընկերությունները, Սումգաիթ, Բաքու, Նար-Դոսի թաղամասերը, Աբովյան փողոցը մասնակի, Պարույր Սևակի փողոցը, Կոմիտասի փողոցի մասնակի և ալրաղացը:
Հունիսի 8-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայի մեջ կան արգելափակված քաղաքացիներ։
Հունիսի 7-ին, ժամը 21:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 25/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։