Բաժիններ՝

Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Կարեն Շահրամանյանը նշանակվել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար:

Երկրի ղեկավարը հունիսի 8-ին հանդիպել է կոմիտեի աշխատակիցների հետ և ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ նրան հաջողություններ մաղթելով աշխատանքում:

Նախագահը կարեւորել է կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930