Բաժիններ՝

Գազի արտահոսք Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի գազի հաշվիչից

Հունիսի 8-ին, ժամը 06:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան փողոցի թիվ 28 շենքի 1-ին մուտքի 3-4-րդ հարկերում առկա է գազի արտահոսք՝ առանց բռնկման։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 4-րդ հարկում տեղադրած գազի հաշվիչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930