Բաժիններ՝

«Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք». Նիկոլ Փաշինյան

Վատ լուրեր ունենք. Իրավիճակն ավելի է վատանում. երեկ արձանագրվել է 697 վարակման նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ մենք մի իրավիճակում ենք, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,- ասաց նա:

«Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են, և նրանց շրջապատն էլ չգիտի: հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են: Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք՝ որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք՝ որպես պոտենցիալ վարակակրի»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս