
Սերիա Ա-ն կարող է անցկացվել նոր ձևաչափով

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացվել այլ ֆորմատով: Այս մասին գրում է La Repubblica-ն:
Ըստ պարբերականի, հաջորդ մրցաշրջանի ձևաչափը կփոխվի, եթե 2020/21 մրցաշրջանը չմեկնարկի մինչև սեպտեմբերի 12-ը: Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբի` յուրաքանչյուրում 10-ական թիմով, և լավագույնները կխաղան փլեյ-օֆֆում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: