Բաժիններ՝

«Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում». Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան՝ Նիկոլ Փաշինյանին

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից: Այս մասին Նաուսեդան գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, իմ և իմ կնոջ անունից շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը: Լիտվան ձեր և ձեր ամբողջ ընտանիքի կողքին է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում»,- գրել է Լիտվայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս