
Առողջապահության նախարարությունը՝ «Հելթ թոն» սննդային հավելման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:
Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուցեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2653784248196021?__xts__[0]=68.ARCY7yeMZKpMIloqr_SVjlKZQ0vBVT6z3aI0M5dbXLTdDGqH0qQ0paARwV-R8_LN4VrUxw1G4KLwNOwzdaWObwNtzXcLiAhXKB9MD7R83-zFF68wl6m-RtqvN-_TnKSaAfi7Kv5Cdipr1nq9kARn8RUu_VZjnMJO4aQgvS8-3GryJ8zzlpc5eEeAxNgYHkSx0VgknABEbmhcAQCrCYWZ-hXQq5ZabSvCyF7hWJOncp5OFxJNYY_wg0xTmaw81Kl6WO1qUT3v8uZI8sPjAZhXPUCz3EcEh5skCVNVifQAgE4–TLMyG44Ylf45TTO4-c4x5MEeq8SVEn-nuxCuXES7C4h&__tn__=-R