«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության քվեարկությունից առաջ ԱԺ-ն 2-րդ անգամ 20 րոպեով ընդմիջում վերցրեց
Շարունակվում է ԱԺ քառօրյան, որի մեկնարկից հետո երկու անգամ 20 րոպեով արդեն ընդմիջվել է:
Առաջին ընդմիջումն իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խնդրեց՝ «Ոստիկանության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» և «Ոստիկանությունում ծառայելու մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քվեարկության դնելուց հետո:
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագիծը քվեարկության դնելուց առաջ, վարման կարգով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ այդ նախագիծը հակասահմանադրական է, հետևաբար՝ քվեարկությանը չեն մասնակցի:
Նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին ևս կոչ արեց չմասնակցել նախագծի քվեարկությանը:
Այնուհետև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում