Բաժիններ՝

Ախթալայի կամրջի վրա 2015թ. սպանության փորձի գործը հանգուցալուծվել է դատախազության բողոքի բավարարմամբ

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը:

Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Վարդան Անտոնյանին 2016թ. հոկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:Քննությամբ հիմնավորվել էր, որ Վ. Անտոնյանը 2015թ. հոկտեմբերի 11-ին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանը, տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» և դրա հետևից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի ավտոմեքենաները, իր ընկերոջ ավտոմեքենայից վերցրել էր վերցրել է քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած և հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի ավտոմեքենայի մեջ դրած ինքնաձիգը, և, Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, ևչիմանալով, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել այդ ավտոմեքենաների ուղղությամբ:Սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին և Արթուր Մնացականյանին, այլդիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին և նշված երկու ավտոմեքենաների հետևում գտնվող ժայռաբեկորներին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դաատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռով Վարդան Անտոնյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 13 /տասներեք/ տարի ժամկետով:

2019թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարելով պաշտպանության կողմի բողոքը՝ բեկանել և փոփոխել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Վարդան Անտոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով(սպանության, առողջությանըծանրվնասպատճառելուկամգույքոչնչացնելուսպառնալիքը) և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրան ազատել պատասխանատվությունից:

2019թ. հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ կողմից վերջինիս դեմ բերվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, քննության արդյունքում, 2020թ. մայիսի 26-ի որոշմամբ բեկանել էՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տրվել Լոռու մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռին:

Հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ որոշվել է, որ Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս