Բաժիններ՝

Գեղամ Կադիմյանի գոլն օգնել է ակումբին հաղթանակ տոնել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանը հերթական անգամ դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

Բելառուսի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Նեման»-ն արտագնա խաղում մրցեց և 0:2 հաշվով առավելության հասավ «Գորոդեա»-ի նկատմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Գեղամ Կադիմյանը «Նեման»-ի մեկնարկային կազմում էր և 67-րդ րոպեին 11 մետրանոցի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Սա Կադիմյանի 7-րդն. գոլն էր Բելառուսի առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդն է 14 միավորով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս