Բաժիններ՝

«Դա ինձ համար մեծ իրադարձություն կլիներ»․ Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է Ամերիկայի գավաթի տեղափոխության մասին:

«Հիմա թիմի հետ կապ ունենալը նույնիսկ ավելի կարևոր է, քան երբևէ: Ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք զրուցելու և իրար տեսնելու: Եվ ես ամեն օր շփվում եմ շատ այլ մարդկանց հետ:

Այն, որ Ամերիկայի գավաթը հետաձգվեց, շատ մեծ հիասթափություն է, բայց, իհարկե, սպասվում էր, և սա ողջամիտ որոշում է: Անկեղծորեն, խիստ ազդել է Ամերիկայի գավաթի տեղափոխության մասին լուրը: Այս տարվա Ամերիկայի գավաթը մեծ իրադարձություն կլիներ ինձ համար, և ես շատ ոգևորված էի կրկին դրան մասնակցելու հնարավորությունից:

Ինձ շատ անհանգստացրեց դրա տեղափոխության լուրը, բայց ես արձագանքեցի լիարժեք հասկացողությամբ:

Մենք չենք կարող կենտրոնանալ այդ բանի վրա։ Ավելի լավ է նայել ապագային, սպասել մարզմանը վերադառնալուն, հանդիպել թիմակիցների հետ (հավանաբար հարցազրույցը ձայնագրվել է Բարսելոնայում մարզումների վերսկսումից առաջ), սպասել առաջին խաղերին:

Վստահ եմ, որ սկզբում այս ամենը տարօրինակ կլինի, բայց ես իսկապես ուզում եմ վերադառնալ»,- ասել  է Մեսսին:

Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Արգենտինայում և Կոլումբիայում: Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մրցաշարը հետաձգվեց մինչև 2021 թվականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս