Բաժիններ՝

«Տարօրինակ է նվաճել գավաթը և ստանալ այն դատարկ տրիբունաներում»․ Հենդերսոն

Անգլիայի մրցաշրջանի հնարավոր վերսկսման վերաբերյալ իր մտքերն է կիսել «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը:

«Իհարկե, ամեն ինչ կլինի բոլորովին այլ կերպ, քանի որ գավաթ նվաճելն ու դատարկ տրիբունաներում ստանալը շատ տարօրինակ է:

Ոչինչ դեռ չի ավարտվել: Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, և մենք դեռ պետք է դա կատարենք բարձրագույն մակարդակում մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ուզում ենք այն հնարավորինս լավ ավարտին հասցնել:

Դրանից հետո, անկախ նրանից, թե մենք նվաճում ենք գավա՞թը, թե՞ ինչ-որ այլ բան է տեղի ունենում, տիտղոսի շնորհանդեսն առանց երկրպագուների… պարզապես պետք է կարգավորել դա: Հուսով եմ՝ մենք կհաղթենք: «Լիվերպուլը» դեռ շատ լավ դիրքում է:

Սա կնշանակի, որ մենք հաղթեցինք Պրեմիեր լիգայում, և մենք բոլորս շատ ուրախ կլինենք, բայց դրանից հետո մենք կսկսենք նայել դեպի ապագան: Վստահ եմ, որ մենք ինչ-որ կերպ միասին կնշենք, երբ երկրպագուներին թույլատրվի վերադառնալ մարզադաշտ»,- ասել է Հենդերսոնը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս