Բաժիններ՝

«Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր երկրպագուներն ինձ սուլում: Սա «Ռեալի» առանձնահատկությունն է»․ Բեյլ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է երկրպագուների քննադատության հանդեպ իր վերաբերմունքի մասին:

«Յուրաքանչյուր խաղում մենք գտնվում ենք հսկայական ճնշման տակ: Եթե ​​վատ ես խաղում, ուշադրության կենտրոնում ես: Երբ ես վատ խաղացի, ամբողջ 80,000 մարդկանցով լի մարզադաշտն ինձ սուլեց։

Դա տհաճ է: Ես մի քանի անգամ բախվել եմ դրան: Երբ դա տեղի ունեցավ առաջին անգամ, ես մտածեցի՝ ի՞նչ է պատահել: Դա հարվածում է իմ վստահությանը:

Ինչո՞ւ են քո երկրպագուները սուլում քեզ: Սա մեծ հարց է: Ես չեմ հասկանում. քանի որ, եթե հաջողության չես հասնում դաշտում, երկրպագուները պետք է քեզ աջակցեն, որպեսզի ավելացնես և ուրախություն պարգևես նրանց:

Նրանք հակառակն են անում: Նրանք սկսում են սուլել, դու ավելի վատ ես զգում և կորցնում ես վստահությունը: Դու սկսում ես ավելի վատ խաղալ, և դա նրանց ավելի է զարմացնում:

Սա «Ռեալի» առանձնահատկությունն է: Մյուս ակումբներում նույնն է լինում, բայց «Ռեալն» առավել հայտնի է այս ամենով»,- ասել է Բեյլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս