
Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Միրանյանը հեռանում է ակումբից: Այս մասին ֆուտբոլիստը գրում է իր Ինստագրամի էջում: «Ինձ համար լավ ժամանակ էր «Փյունիկ»-ում: Շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար: «Փյունիկ»-ին հաջորդիվ հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:
Արթուր Միրանյանը «Փյունիկ»-ին էր միացել 2018 թվականին: 2014/15 մրցաշրջանում նա մի քանի հանդիպման է մասնակցել մակեդոնական «Վարդարի» կազմում: Նախկինում Միրանյանը ընդգրկված է եղել նաև Հայաստանի և Ուկրանիայի երիտասարդական հավաքականներում:
Ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: