«Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը, հո զոռով չի՞». Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անշարժ գույքի հարկը թանկանում է գրեթե 4 անգամ
Պարոնայք, դուք հաշվի առե՞լ եք այն հանգամանքը, որ մեր քաղաքացիները մինչև հիմա ինչ գույք ձեռք են բերել, իրենց հաշվարկների մեջ ունեցել են նաև այժմյան գործող գույքահարկի չափը: Դեռ չեմ ասում, որ գույքահարկի թանկացման դեպքում կդանդաղի անշարժ գույքի առուծախը, բայց պատկերացնում ե՞ք, թե քանի մարդ է իր այսօրվա ունեցած գույքը հանելու վաճառքի, քանի որ այդ գույքն արդեն գրավիչ չի լինելու: Իսկ գիտե՞ք, որ այդպես կփլվի անշարժ գույքի շուկան:
Դուք հաշվի չեք առել, որ մեր սփյուռքի հայրենակիցների համար հենց ցածր դրույքաչափն էր գրավիչ դարձնում այստեղի գույքը: Ուզում եք սփյուռքի ոտքը կտրե՞լ Հայաստանից:
Երեկ, ճիշտն ասած, ուզում էի անդրադառնայի քաղաքապետի` անշարժ գույքի գներն ընկնելու վերաբերյալ ասածին և մեր քաղաքացիներին հակառակ կոչն անեի, ասեի` «խուճապի մի մատնվեք, ամեն ինչ լավ է լինելու, քաղաքապետը սխալվում է»: Բայց այսօր այդպիսի բան չեմ ասի, որովհետև Հայկ Մարությանը ճիշտ էր, մի բան գիտեր մարդը, հո զոռով չի՞, և մեր հարենակիցները ոնց կարող են թող իրենց գլխի ճարը տեսնեն` անշարժ գույքի գները ՊԱՅԹԵԼՈՒ են»: